Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Վարչապետն էլի կշտամբեց Արման Սահակյանին

Վարչապետն էլի կշտամբեց Արման Սահակյանին
10.03.2015 | 13:28

Այսօր կառավարության նիստում պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը և վարչապետը կրկին տարակարծություն ունեցան: Իսկ պատճառը Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցի լուծարումից հետո գույքը քաղաքապետարանին հանձնելն էր: Կառավարության նիստին ներկայացրած այս որոշումը Հովիկ Աբրահամյանի սրտով չէր: Նրա դիտարկմամբ, գույքը պետք է տալ սահմանամերձ համայնքներին, ոչ թե Երևանի քաղաքապետարանին: «Ճիշտ կլինի, որ գույքը հանձնվի սահմանամերձ համայնքներին, Երևան քաղաքին ինչ ասես, ով ասես նվիրում է: Կարծում եմ՝ այդպես ճիշտ կլինի, որոշումը կվերանայեք»,- հակադարձեց վարչապետը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ